Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են.
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր – Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան – Սևան – Իջևան (Մ-4) , Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն – Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
Բ) Երևան – Սպիտակ – Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։
2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Ա) Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի – Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր – Դսեղ – Մարց – Թումանյան ճանապարհահատվածներով։
3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան – Գյումրի – Աշոցք – Բավրա – Վրաստանի սահման ճանապարհահատվածից։