18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռևս քննարկումը չի եղել

Իշխող «Հանրապետական» կուսակցությունում քննարկում չի եղել վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: Նկատենք, որ մամուլում դեռևս երեկվանից, իսկ այսօր ավելի ակտիվ շրջանառվում են կառավարության հրաժարականի մասին լուրերը: «Չեմ էլ ցանկանում մեկնաբանել: ՀՀԿ գործադիր մարմնի նիստը լինելու է վաղը: Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել, […]

Ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին հարավ-արևելյան շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, […]

Սարկոզին կրկին նախագահ դառնալու մտադրություն ունի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է դնել իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններին։ «Ոչ մի տեսակի սադրանք չի կարող ինձ ստիպել չներկայացնել իմ նոր եւ ուժեղ նախագիծը՝ մյուս տարի իշխանափոխության համար»,- հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ օրերս հայտնի է դարձել, որ Սարկոզիի դեմ դատական գործ կարող է հարուցվել՝ 2012-ի նախագահական ընտրություններում ֆինանսական […]

«Լավ չի անդրադառնա ՀՀԿ-ի վրա» (վիդեո)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս պահին կառավարությունում կադրային փոփոխությունների կարիք չի զգում: «Նպատակահարար է, թե ոչ, դա արդեն կորոշեն երկրի նախագահը, կառավարության ղեկավարը: Եթե մարդն իր տեղում չէ, բնականաբար, անհրաժեշտ է նրան փոխել: Եթե կարողանան նրան փոխել մի մարդով, ով ավելի արդյունավետ կաշխատի, ուրեմն արդարացված է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը` մեկնաբանելով շրջանառվող […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են` զոհ ունենք

Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը: Բացի այդ հուշամրցաշարին կմասնակցեն 4 շախմատիստներ ևս: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին […]

Միլիարդատերը 180 միլիոն դոլար կվճարի նրան, ով կամուսնանա իր դստեր հետ /ֆոտո/

Հոնկոնգից գործարար Սեսիլ Չաոն հանրությանը շոկի է ենթարկել։ Նա խոստացել է 180 միլիոն դոլար վճարել այն տղամարդուն, ով կկարողանա ամուսնանալ իր դստեր հետ։ Խնդիրն այն է, որ աղջիկը համասեռամոլ է։ Աղջիկը՝ Ջիջին, բազմիցս հայտարարել է, որ ոչինչ իրեն չի կարող ստիպել փոխել կողմնորոշումը, սակայն հայրը դեռ հույսը չի կորցնում։

Անկողնում կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անկողնում հայտնաբերել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի:

Պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը վաղը հավանական է տեղափոխվի հիվանդասենյակ

  Շուրջ տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակում առկա է զգալի դրական տեղաշարժ: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի