20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

« Թալինցին ո՞վ ա՝ կակոյ նիբուդ Սարգիս Սահակյան, որ գա Ապարանում հարց լուծա». Ժամանակ

«Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն Ապարանում երկու թեկնածու ունի։ Գոռ Աբրահամյանին առաջադրել Է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ առաջադրվել է անկուսակցական Էդգար Փարվանյանը, ինչը հարուցել Է ապարանցիների զայրույթը։ «Մեր պապերի հողի մեջ մենք իրավունք ունենք որոշում կայացնենք։ Ապարանում հարց լուծողները մենք ենք։ Թալինցին ո՞վ ա՝ կակոյ նիբուդ Սարգիս Սահակյան, որ գա […]

Բացակայելու համար զրկվել է 3 միլիոնից. ՀԺ

«ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։ Այս մասին Armtimes.com–ի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից։ ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել. ինչպես նաեւ հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան […]

Կադրային ջարդ կսկսի՞. Ժամանակ

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր Է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել։ Բայց ողջ խնդիրն այն Է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել։ Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ Է։ Ու սա Է պատճառը, որ հաջորդ շաբաթ նախարարական առաջին նշանակումները երբ արվեն, առաջնահերթ կվերանշանակվեն դաշնակցական նախարարները՝ […]

Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Մքգովերնը բացելով Կոնգրեսում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները, որոնք նվիրված էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, գրում է Ամերիկայի ձայնը։ «Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների դեմ գործողություններ եւ դաժանություններ իրականացրած պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ՝ դրանք անպատասխան թողնելով»: Լսումներին Սքայփի […]

Կարեն Գրիգորյանը եղբոր մեքենայի մեջ է եղել, նրա վրա կրակողները հիվանդանոցում են. մանրամասներ

«Մինչև կրակոցները Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մեջ որևէ խոսակցություն չի եղել: Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից ու մայրուղու վրա վազանց կատարելով «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից հնչել են կրակոցներ Արման Գրիգորյանին պատկանող մեքենայի ուղղությամբ: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գտնվել է եղբոր մեքենայի մեջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գեներալ մանվել Գրիգորյանի ընտանիքին մոտ […]

Կառավարության ձեւավորումը կսկսվի Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից հետո. ՀԺ

«Մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը կսկսի ձեւավորել հաջորդ շաբաթվանից։ Իհարկե, նա դա կարող էր անել նաեւ այս շաբաթ, բայց մի փոքր ոչ պաշտոնական միջոցառում խանգարում է այդ գործընթացին։ Մենք արդեն գրել ենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականից անմիջապես հետո մեկնել է Դուբայ, եւ Հայաստանից հեռանալու պատճառն այն է, որ նա […]

«Շշի Մելոն» կողմնորոշվել է.Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում։ Գործարանը գտնվում Է Երևան-Սևան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում։ Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»–ը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ, ով հաստատեց. «Դա «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի շենքն Է։ Կոնյակի գործարան եմ կառուցում, վա՞տ բան եմ անում։ Ես շատ սիրուն […]

Գերմանիայի կանցլերը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատությունը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ամենահեղինակավոր «Սան Սուսի կոլոքվիում»  մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցած Մերկելն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և դատապարտել այդ երկրում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները: Որպես այդ ազատությունների ոտնահարման օրինակ Գերմանիայի կանցլերը հիշատակել է թուրքական «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր […]

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կկայանա սեպտեմբերի 24-ին

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» եւ Հայաստանի գավաթակիր «Բանանցը» առաջին անգամ կհանդիպեն իրար Սուպերգավաթի համար պայքարում: «Ալաշկերտի» համար սա կլինի պատվավոր մրցանակը նվաճելու առաջին փորձը, իսկ «Բանանցը» արդեն հասել է նման հաջողության 2014 թ.: Հանդիպման մուտքն ազատ է:

Նյարդերը «հանգստացնել» չհաջողվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս մի ռեստորանային համալիրի մոտակայքից, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Ալբերտ Գ.-ին, որը կասկածվում էր թմրամիջոց պատրաստելու և պահելու մեջ: Իրավապահների կասկածանքները զուր չէին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց 2 ներարկիչ՝ մեկը՝ մուգ գույնի հեղուկով լցված: Ալբերտ Գ.-ն հայտարարել է, որ նշված հեղուկը մի քանի դեղամիջոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի