15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր ներկայացուցչություններ

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունն ու բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  գերմանական կողմը մեկնաբանել է, որ  պատճառն Անկարայում Գերմանիայի դեսպանատանը  սպառնացող առաջիկա ահաբեկչական գործողությունների վտանգն է: Գերմանիայի արտգործնախարարությանը հղում կատարող աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելություններն ու գերմանական դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբերի 16-ը: Գերմանիայի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում ևս […]

Աղավնաձորցիները դիմելու են ծայրահեղ քայլերի

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները սպառնում են, որ վաղվանից երեխաներին չեն տանելու դպրոց և մանկապարտեզ ու դիմելու են ծայրահեղ քայլերի, որովհետև 1 տարի առաջ խոստացված խաղողի մթերման գումարները նրանց այդպես էլ չի վերադարձվել: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով զանգ էր ստացել բնակիչներից: Պատգամավորը Կառավարության ուշադրությունը հրավիրեց այս հարցի վրա:

Նոր հույս (վիդեո)

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ էին: Henaran.am -ի հետ զրույցում նրանք ասացին, որ եկել են՝ այս պահին դեռևս Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին ներկայացնելու իրենց պահանջը, որ արդեն տարիներ շարունակ չի բացահայտվում, թե ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները:

Չեմ հավատում. Կարեն Կարապետյանը սկսեց նկատողություններով

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում  վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց ՊԵԿ նախագահին և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին: Մինասյանը նիստին ներկայացրեց երկու որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն էր տրվում երկու ընկերության: Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկերություններին արտոնություններ տալուց հետո պետությունը հետամուտ լինում է՝ պարզելու՝ որքանո՞վ է իր պարտականությունները կատարում արտոնություններ ստացած ընկերությունը:  Պարզվեց, որ մինչ այս պետությունը […]

Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները տարբերվելու են նախորդներից

«Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների  ժամանակ, ինչպես նախկինում,  կիրառվելու են  ադմինիստրատիվ  ռեսուրսներ և մնացած տարբերակները», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա շեշտեց, որ չի բացառվում՝ իշխանությունները ջանան  ընտրությունները հնարավորինս ազատ ու արդար անկացնել՝ հանրության  վստահությունը շահելու համար: Քաղաքագետը շեշտեց՝ ՏԻՄ ընտրություններից առաջ թեկնածուները կրկին կխոսեն ճանապարհները ասֆալտապատելու, մայթերը բարեկարգելու մասին՝ հանրության վստահության քվեն ստանալու ակնկալիքով, […]

Ոչ ի հաշիվ բյուջեի. խեր խաբար

Կառավարության այսօրվա նիստի մենկնարկին  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Շատ է խոսվում հանրության կողմից բավական հետաքրքրող կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ ուղղությամբ ստեղծվում են հանձնաժողովներ, տարվում են կոորդինացնող աշխատանքներ: Բայց այս պահին ես ուզում եմ ՊԵԿ-ին հանձնարարել, որ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները, անվերապահ կատարեն հարկերի կատարումը, սակայն հարկային ստուգում իրականացնել բացառապես […]

«Դեռ կհիշեցնեն» (վիդեո)

«Վարչապետերը չեն կարող հաջողության հասնել, որովհետև գործադիր իշխանության ղեկավարը Հայաստանում, այնուամենայնիվ, նախագահն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ ի պատասխան հարցին, թե որ վարչապետն է ՀՀ նորանկախ պատմության մեջ հաջողությունների հասել: Ինչ վերաբերում է նորանշանական վարչապետ Կարեն Կարապետյանին, և հարցին, թե արդյոք նրա նշանակմամբ ՀՀԿ-ը փորձ է անում «մաքրել» դեմքը, ապա քաղաքագետն ասաց, որ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ցավացնելով. Առավոտ

Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որեւէ դրական բան չեն սպասում: Մարդիկ սպասում են հրաշքի, ինչ-որ առասպելական կերպարի, որը գերբնական ճիգերով կպարգեեի մարդկանց առատություն եւ արդարություն: Երբ նման հերոսը՝ ի դեմս նոր նախագահի կամ վարչապետի, չի արդարացնում այդ ֆանտաստիկ սպասելիքները, մարդիկ հիսաթափվում են, ձեռքերը ծնկներին […]

Հայտնաբերվել է կորած բնակչի դին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել 1934 թ. ծնված Խ. Կ.-ի դին, ով ս․ թ․ հուլիսի 24-ից համարվում էր անհետ կորած։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի