19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նկատողություն անելը «նաչալնիկին» բնորոշ քայլ է

«Առհասարակ, քաղաքական գործիչներն իրենց գործառույթներն իրականացնելու համար տարբեր ոճեր են ընտրում: Մեր նորանշանակ վարչապետն արդեն ընտրել է իր ոճը ու կարծես ուզում է ցույց տալ, որ մի քանի ամսով եկած պաշտոնյա չէ, խիստ է ու ուզում է կարգի բերել այդ բարձիթողի վիճկակը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ որպես քաղաքական գործիչ՝ Կարեն Կարապետյանն ընտրել է «նաչալնիկի» կերպարը:

«Քանի որ նա «նաչալնիկի» կերպարն է ընտրել, պիտի իրեն բնորոշ պահվածք դրսևորի, քննարկի իրեն բնորոշ թեմաներ…Դե, իսկ նկատողություն անելը «նաչալնիկին» բնորոշ քայլ է: Պետք է ասել՝ հանձնարարություններ տալուց զատ՝ նա պիտի հետևի, թե ինչ արդյունք է ստացվելու: Իսկ թե նա ինչ արդյունքի կհասնի, դեռ դժվար է ասել», – ասաց Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ