21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եկե՛ք դրական տրամադրվենք»

«Ես խոհանոցին չեմ տիրապետում, թե քաղաքապետի պաշտոնից ինչի դուրս եկավ, բայց պետք է ասեմ, որ ունի ստորագրություն, որը որոշակիորեն դրական ընկալում ունի: Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մեկով ո՛չ գայթակղված ենք, ո՛չ էլ ասում ենք՝ եկավ ամեն ինչ կփոխվի: Բայց ես կարծում եմ, որ և քաղաքական մեծամասնության և ոչ իշխանական ուժերի մեջ կա […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը: «Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ […]

Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

Պնդում եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չունենք. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում այսօր կայացավ  Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։ Խորհրդարանի նոր նստաշրջանի աշխատանքների մեկնարկից հետո, խորհրդարանը նախ պետք է ընդունի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, հետո կազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։ Մինչ ընտրությունները դատախազի թեկնածուն օրենսդիրներին պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ պատասխանի պատգամավորներին հուզող հարցերին։ […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը: Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է […]

Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2017»-ը

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը կանցկացվի Կիեւում։ Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան: «Քաղաքը, որն ընդունելու Է «Եվրատեսիլը», հենց նոր որոշվեց կազմկոմիտեի նիստում: 19 «կողմ», երկու՝ դեմ, մեկը ձեռնպահ Է մնացել»,-հայտարարել Է փոխվարչապետ Պավել Ռոզենկոն: Մինչ այդ «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքին երկրում հավակնում Էին Օդեսան, Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը: «Եվրատեսիլը» կազմակերպիչների որոշմամբ, տեղի […]

Չխնայեց

Հովիկ Աբրահամյանի հրաժարական  իր որոշումն է եղել, և նա է Սերժ Սարգսյանին այդ առաջարկով հանդես եկել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա   շեշտեց՝  վարչապետը ոչ միայն ելույթներում, այլևս անձնական խոսակցությունների ժամանակ հայտարարել է, թե հրաժարականն իր որոշումն է եղել, քանի որ տնտեսության զարգացման տեմպերն իրեն […]

Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են. Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝  ժամը 08.00-ից,  Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի  կմ0+000-կմ38+450  (Վանաձոր – Թումանյան)   հատվածով երթևեկությունը   ժամանակավորապես  կդադարեցվի և այն փակ  կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային […]

«Պատերազմի վերսկսումը շատ հավանական է» (վիդեո)

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եթե կարիք չունեն հանդիպելու նախագահների հետ, սովորաբար հանդիպում են Վիեննայում, իսկ այս անգամ հանդիպումը Մոսկվայում էր, ու նրանք հանդիպեցին Լավրովի հետ»,-այսօր «Հենարան» ակումբում խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տեղի ունեցած հանդիպումից ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով` այս ընթացքում երևում է հռետորաբանության փոփոխություն կապված տարածքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի