08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարվելու է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից։ «Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի  պաշտոնից եւ կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության եւ գիտության նախարարության հետ ձեւավորեք, միասին քննարկենք խորհրդի […]

Վթար` Գյուլիքևխյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում

Հուլիսի 28-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 34 PD 498 (վարորդ՝ Ս. Ի.) և «Opel Corsa» […]

Հռիփսիմե Խուրշուդյանի 2012 թվաքկանի դոպինգ-ստուգման արդյունքը դրական է եղել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ-նմուշների վերստուգման արդյունքները։ 12 մարզիկների հանձնած նմուշների վերստուգումը դրական արդյունք է տվել։ Դրանց թվում է մերհայրենակից  75+ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հայ ծանրորդի օրգանիզմում հայտնաբերվել են դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն և ստանոզոլոլ նյութերը։ Վերստուգումն արգելված խթանիչներ է հայտնաբերել նաև Ռուսաստանի 4 ծանրորդների […]

Կառավարության սրտացավ քայլը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշեց անապահով ընտանիքների համար փոխհատուցել 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Կառավարության ընդունած որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս […]

Հռոմի պապն ուշագնաց է եղել պատարագի ժամանակ /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան այցի ընթացքում պատարագի ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Նրա կողքին կանգնած եկեղեցական սպասավորներն անմիջապես օգնության են հասել ու բարձրացրել նրան։ Թե ինչն է եղել ուշաթափության պատճառը, հայտնի չէ, սակայն Պապը դրանից հետո հանգիստ ելույթ է ունեցել ներկաների առաջ։

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը: «Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն […]

13 լարված գիշեր ու նորից լուսաբաց.իրավիճակը Խորենացի փողոցում

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ Ցուցարարները ցանկացել են երթ […]

ՊՊԾ գնդի գրավումը խառնել է բոլոր քաղաքական ուժերի պայմանավորվածությունները.Իրատես

«Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում եւ մի շարք քաղաքներում։ Գյումրիի հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռեւս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները եւ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ […]

Գեւորգ Կոստանյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սպասվող պատժի մասին.Ժողովուրդ

««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք եւ բռնություն: Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի