Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ 2 զոհ, 3 վիրավոր
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը և շրջվել. 1969 թ. ծնված Ա. Ա.-ը և մեկ անձը չպարզված քաղաքացի տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1960 թ. ծնված Գ. Ք.-ը, 1955 թ. ծնված Ս. Գ.-ը և 1970 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ ծանր, իսկ Գ. Ք.-ը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, շրջված ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից: