Եթե կինը խաղաղություն է ուզում իր ընտանիքում
Եթե կինը խաղաղություն է ուզում իր ընտանիքում, նա չպիտի փորձի իր դերը փոխել տղամարդու դերի հետ: Աստուծո օրենքը կանանց կոչում է հնազանդ լինել իրենց ամուսիններին, ինչպես որ Տիրոջը (Եփ. 5:22): Ինչու կինը: Սա մեր բնության մեջ է: Տեսեք, նույնիսկ այն կանայք, ովքեր կուզենային իրենց տան գլխավորը լինել, չեն հիանում, երբ տեսնում են հարևանի տղամարդը թույլ ու կնոջ գլխավորության տակ: Նույնպես էլ, երբ երեխան վայր է ընկնում, նա վազում է մամայի մոտ, այլ ոչ թէ պապայի: Որովհետև կնոջը տրված է բացառիկ փայփայելու և սնուցելու կարողություն, որի հետ չի մրցի տղամարդու այդ կարողությունը:
Ուրեմն, երբ որ դուք, ի սեր Աստուծո, թողնում եք, որ ձեր ամուսինը լինի տան գլխավորը, դուք թողնում եք, որ նա կատարի այն հայրական ու ամուսնական առաքելությունը, որն Աստված տվել է իրեն, ձեր ընտանիքի համար: Ու կլինի խաղաղություն և սեր: