28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գերմանիայի կանցլերը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայում մամուլի անազատությունը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ամենահեղինակավոր «Սան Սուսի կոլոքվիում»  մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցած Մերկելն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և դատապարտել այդ երկրում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները:

Որպես այդ ազատությունների ոտնահարման օրինակ Գերմանիայի կանցլերը հիշատակել է թուրքական «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի վերաբերյալ դատավարությունը:

«Թուրքիայում մամուլի ազատությունը դժվար կացության մեջ է: Եվ Ջան Դյունդարը դրա ակնհայտ օրինակներից մեկն է», – ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի տնօրեն Քրիստիան Միհրի՝ ասել է Մերկելը:

Կանցլերի համոզմամբ՝ մամուլի ազատության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ այն իսկապես գոյություն ունի:

Նշվում է նաև, որ ինքը՝ Ջան Դյունդարը, նույնպես ներկա է եղել նշյալ միջոցառմանը, որին, ի դեպ, հրավիրված են եղել Եվրոպայի մի շարք առաջատար գրողներ ու լրագրողներ:

Հիշեցնենք, որ  Ջան Դյունդարը մեղադրվել է իր լրագրողական գործունեության շրջանակներում պետական գաղտնիքի հրապարակման մեջ և դատապարտվել 5 տարի 10 ամիս ազատազրկման:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ