28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բացակայելու համար զրկվել է 3 միլիոնից. ՀԺ

«ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։ Այս մասին Armtimes.com–ի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից։

ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել. ինչպես նաեւ հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան աշխատավարձ է պահվել։ Հարցման պատասխանում, սակայն, ներկայացված է միայն պահում արված գումարի ընդհանուր չափը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու պահված գումարի հետ, ԱԺ-ից պատասխանել են. «Պահում կատարված աշխատավարձի արդյունքում եղել է աշխատավարձի ֆոնդի տնտեսում»:

Ընդգծենք, որ բացակա պատգամավորները մեծամասամբ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից են: Ուշագրավ է, որ այստեղ կան ոչ միայն մականունավոր պատգամավորներ, որոնք հանրության շրջանում հայտնի են որպես «կոճակ սեղմողներ», այլեւ, այսպես ասած, աշխատող պատգամավորներ:

Հիշեցնենք, երբ նախորդ նստաշրջանի ավարտին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել էինք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին, վերջինս հայտարարել էր, որ կպատժի Ծառուկյանին՝ աշխատավարձ պահելով: Ըստ Parliamentmonitoring կայքի տվյալների՝ Ծառուկյանը իններորդ նստաշրջանից բացակայել է 103 անգամ: Եթե Գագիկ Ծառուկյանի բացակայությունները վերածում ենք դրամական միջոցների, ապա նա զրկվել է մոտ 3 միլիոն դրամից (հարկված աշխատավարձ + արձակուրդային): Ստացվում է՝ բացակա պատգամավորներից պահում արված աշխատավարձի մոտ 25 տոկոսը եղել է Գագիկ Ծառուկյանից:

Բացակա պատգամավորների թվում են, Աբրահամ Մանուկյանը (ԲՀԿ), Արթուր Գեւորգյանը (ՀՀԿ), «Բռնցաքամարտի ֆեդերացիայի նախագահ», ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո, ԲՀԿ), Կարո Կարապետյանը (ԲՀԿ, Յուվեցի Կարո), Արկադի Համբարձումյանը (ՀՀԿ, Դերժավա), Առաքել Մովսիսյանը (ՀՀԿ, Շմայս), Դավիթ Քոչարյանը (ԲՀԿ), Վարդան Օսկանյանը (ԲՀԿ), Լեւոն Դոխոլյանը (ՕԵԿ), Կարեն Կարապետյանը (ՀՀԿ, «Տաշիր») Հարություն Ղարագյոզյանը (ԲՀԿ, Կարամելի Հարութ), Ռուբեն Սադոյանը (ՀՀԿ), Արման Սահակյանը (ՀՀԿ), Ռոբերտ Սարգսյան (ՀՀԿ) քաղաքական շրջանակներում առավել հայտնի որպես Տարոն Մարգարյանի աներորդի, Մհեր Սեդրակյանը (ՀՀԿ,Թոխմախի Մհեր), Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ, Լֆիկ), Արագած Ախոյանը (ԲՀԿ), Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ, Բուռնաշ), Գուրգեն Արսենյանը (ԲՀԿ) եւ այլն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ