28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Մքգովերնը բացելով Կոնգրեսում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները, որոնք նվիրված էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, գրում է Ամերիկայի ձայնը։

«Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների դեմ գործողություններ եւ դաժանություններ իրականացրած պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ՝ դրանք անպատասխան թողնելով»:

Լսումներին Սքայփի միջոցով մասնակցող Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Հադիջա Իսմաիլովան, որին արգելվում է հեռանալ երկրից, նշել է, որ ընդդիմադիր գործիչների եւ անկախ լրագրողների համար Ադրբեջանը մի մեծ բանտի է վերածվել.

«Ադրբեջանը կրկնօրինակել է Ռուսաստանի օրենքները, երկրի ներսում արգելելով արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները, դրանով իսկ հարվածելով քաղաքացիական հասարակության զարգացմանը»:

Իսմաիլովայի խոսքով, այսօր Ադրբեջանում առկա են 138 քաղբանտարկյալ, մինչդեռ Արեւմուտքը ադրբեջանական իշխանություններին դրա համար որեւէ կերպ չի պատժել.

«Ավելին, լրագրողներին ճշմարտություն հաղորդելու համար պատժողները ազատ ելումուտ ունեն Արեւմուտքում»:

Լրագրողի կարծիքով Արեւմուտքը եւ առաջին հերթին Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունեն մարդու իրավունքների խախտումներում եւ կոռուպցիայում աչքի ընկած գործիչների նկատմամբ.

«Կոռուպցիան ու մարդու իրավունքների խախտումները ներքաղաքական խնդիրներ չեն. հենց այդ կոռուպցիայից առաջացած միջոցներն այնուհետեւ օգտագործվում են արտերկրում քաղաքական գործիչներին կաշառելու համար»:

Լսումներին ներկա ընդդիմադիր քաղաքական գործիչ Թուրքել Քերիմլին, որի հայրը՝ Ալի Քերիմլին Ադրբեջանում ճնշումների է ենթարկվում, նշել է, որ Ադրբեջանի ներկա վարչակազմի քաղաքականությունը երկիրը դեպի կործանում է տանում.

«Ալիեւը փորձում է ինքն իրեն երաշխավորել բացարձակ իշխանություն՝ երկիրը պաշտոնապես վերածելով միապետության»:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն իր կողմից նշել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի բացահայտ պաշտպանել Ադրբեջանում ճնշումների ենթարկված գործիչներին.

«Լուռ դիվանագիտությունն իրեն չի արդարացնում: Լուռ դիվանագիտության արդյունքում քաղբանտարկյալները դարձան առեւտրի առարկա: Այսպիսով, հաջորդ քայլը պետք է լինի բաց հրապարակային քաղաքականությունը»:

Միեւնույն ժամանակ, Կազլարիչի խոսքով, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության աստիճանը վատթարացել է ոչ միայն Ադրբեջանում, այլ որոշ չափով նաեւ Հայաստանում.

«Հայաստանն ու Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում հետընթաց են ապրում, ինչը լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի համար»:

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ