Կարեն Գրիգորյանը եղբոր մեքենայի մեջ է եղել, նրա վրա կրակողները հիվանդանոցում են. մանրամասներ
«Մինչև կրակոցները Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մեջ որևէ խոսակցություն չի եղել: Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից ու մայրուղու վրա վազանց կատարելով «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից հնչել են կրակոցներ Արման Գրիգորյանին պատկանող մեքենայի ուղղությամբ: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գտնվել է եղբոր մեքենայի մեջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գեներալ մանվել Գրիգորյանի ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կրակոցներից ոչ ոք չի տուժել: Տարածքում գտնվել են նաև այլ քաղաքացիներ:
Նշենք, որ մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:
Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բախումից հետո Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը տեղեափոխվել են հիվանդանոց:
Մեր զրուցակիցը նկատեց, որ Ստեփան Աբգարյանի մեքենայում եղել է երրորդ անձ, ով ընդհարման ժամանակ փախել է:
Նշենք, որ Կարեն Գրիգորյանը Էջմիածնի գործող քաղաքապետն է և գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: