24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պրոֆեսիոնալիզմը գրավական չի

«Ցանկացած նախարարական պորտֆել՝ լինի առողջապահության, բնապահպանության, թե պաշտպանության նախարարի, առաջին հերթին քաղաքական պաշտոն է: Այս պարագայում ոլորտի մասնագետ լինելն ամենևին պարտադիր չէ: Խնդիրը նույնիսկ մենեջմենթի մեջ էլ չէ. Կարևորը քաղաքական ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունն է: Տեխնիկական որոշումներն ինչ տիպի էլ լինեն, մեկ է, նախարարը  պիտի այնպիսի որոշում կայացնի, որը համընթաց է քաղաքական կուրսին», – անդրադառնալով […]

Ձախողման պատճառը /վիդեո/

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Ծավալված իրադարձություններին հաջորդեցին հանրահավաքներ և երթեր, որոնք սակայն այդպես էլ լայնամաշտաբ չդառնալով չապահովեցին այն թիկունքն ու հենարանը, որն ունենալու դեպքում թերեւս բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեր: Ինչո՞ւ մեծ հաշվով «Սասնա ծռեր» -ը ձախողեց, հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի հետ: «Շատ բաներ անհասկանալի մնացին […]

Զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ամերիկյան Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես  ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի /Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն/ համար: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։ Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը ու ասել, որ Արցախի ճանաչմամբ` […]

Ադրբեջանը ԼՂ շփման գծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ․ մեքենա է վնասվել /ֆոտո/

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր […]

Թույն է խմել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ թույն խմելով. անհրաժեշտ է օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1958 թ. ծնված Պ. Խ.-ը խմել է աջուր և սուրճի խառնուրդ: Փրկարարները Պ. Խ.-ին մոտեցրել են շտապօգնոության ավտոմեքենային, […]

Ում է Աստված հավիտենական կյանք խոստանում

Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք, և թե՝ հավատում եք Աստծու Որդու անվանը։ Եւ ա՛յս է այն վստահությունը, որն ունենք մենք Նրա հանդեպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. քանի որ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքները, որ […]

Հայաստան – Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Վլադիսլավ Բեզբորոդովի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն՝ Վալերի Դանչենկոն եւ Մակսիմ Գավրիլինը, իսկ չորրորդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Սերգեյ Իվանովը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հայաստան – Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի