18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտինի՝ երիտասարդ տարիքի լուսանկարը «պայթեցրել է» համացանցը /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդ տարիների լուսանկարը։ Այն անմիջապես բուռն քննարկումներ է առաջացրել օգտատերերի շրջանում՝ Պուտինը լուսանկարում խիստ համեստ տեսք ունի։ Լուսանկարում Պուտինի կողքին նրա՝ արդեն նախկին կինն է՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան։ Օգտագերերին հատկապես գերել է Պուտինի անմեղ տեսքը։

Արտահերթ նիստ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաստաթղթով […]

ԿԸՀ-ի թիվ 1 խնդիրը՝ ըստ Մուկուչյանի

ԱԺ-ում ԿԸՀ նախագահի և կազմի ընտրության հարցի քննարկմանը եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրված Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ թիվ մեկ խնդիրը ԿԸՀ-ի և ընդհանրապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման խնդիրն է: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրը կարելի է լուծել  միանշանակ թափանցիկության, հրապարակայնության ապահովման միջոցով և նշանակություն կունենա օբյեկտիվ և ճիշտ քննադատությունը, որից մենք […]

Ապրիլյան պատերազմը գրեթե հավասարապես ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա. ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար

«Ապրիլյան պատերազմը գրեթե հավասարապես ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բայց այդ ազդեցությունն արդեն չեզոքացված կարելի է համարել»,- այս  մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար  Սերգեյ Շահվերդյանը: Փոխնախարարը տեղեկացրեց , որ այս տարվա 9 ամիսների ընթացքում մոտ 10 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել Արցախ: 2015 թ. այդ թիվը եղել է 16,5 […]

Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում հարցում է կազմակերպել մանդատը վայր դնելու մասին

Մանդատը վայր դնելու իր որոշման մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանություններ չի անում: Ազգային ժողովում և երեկ, և այսօր լրագրողների փորձեցին նրանից հետաքրքրվել, թե ինչու է վայր դնում մանդատը, սակայն նա չպատասխանեց: Նշենք, որ պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը: Հարցին, թե չի փոխելու իր որոշումը, նա միայն ասաց. […]

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն […]

«Ես երբեք իրան պրատիվնիկ չեմ համարել, տեսե՞լ եք՝ նրան թթու բառ ասեմ» (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեռ չգիտի՝ լինելու է հաջորդ խորհրդարանում, թե ոչ. «Ես չեմ որոշում: Եթե մեծամասնականով լինի, ես կասի իմ խոսքը, բայց քանի որ կուսակցությունով է, հիմա կոշորեն, որ ես եմ, կլինեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ՀՀԿ-ին սիրում են, որ անընդհատ ՀՀԿ-ից բողոքելով հանդերձ նրան ընտրում են, գեներալն արձագանքեց, […]

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցեց հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։ Նստաշրջանին բացմանը խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, որին հաջորդեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը։ ԱԳ […]

«Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ-ին և նախագահին մեծ նշանակություն չի տաիս և հորդորում է չգերագնահատել նրանց գործառույթը: Խորհրդարանում ԿԸՀ նախագահի և հանձնաժողովի անդամների ընտրության մասսին իր ելույթում նա շեշտեց, որ ով էլ լինի ԿԸԿ-ը նախագահ, միևնույնն է, ոչինչի չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ընտրական գործընթացների մասով խաղի կանոնները չեն փոխվել: «Եթե […]

Ադրբեջանցիները լավ հասկացան, որ իրանք լավ կանաչի կարան ծախեն. Սեյրան Սարոյան (վիդեո)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամուն զիջված հողերը վերադարձվելու են. «Կարճ է տևելու դա: Էտի պատերամ չէր, պատերամի ժամանակ ռայոններ ես գրավում, գյուղեր ես գրավում, այս դաշտի կեսը քեզի, այս դաշտի կեսը՝ ինձի, էտի եղա՞վ պատերազմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ եթե պատերամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված