17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան-Երասխավան գնացքի վրա քարեր են նետել

 Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Երևան–Երասխավան մարդատար գնացքում արտակարգ դեպք է գրանցվել․Երասխավան ուղևորվելիս, Երևանի մատույցներում՝ դեռ չհասած Նորագավիթի կանգառ, դրսից քաղաքացիներ են քարերով հարվածել գնացքին: Նետված քարերից մեկը կոտրել է գնացքի ապակին, մի քար էլ ընկել է գնացքի սրահ՝ բարեբախտաբար չվնասելով որևէ մեկին: Գնացքի անձնակազմն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

ՀՀԿ-ական կդառնա՞

«Եթե անգամ քրեական տարրեը դուրս մղվեն ՀՀԿ-ի կառավարող օղակնբերից, արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀԿ-ի վարած քաղաքականության մեջ նրանք դեր չեն խաղալու…  Քրեական տարրերը ՀՀԿ-ից լիովին դուրս կմղվեն միան այն դեպքում, եթե վերջիններս ենթարկվեն համապատասխան քրեական պատիժների», – Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՀՀԿ-ում  քաղաքական զտումներ են […]

Էջմիածինը տոնում է /ֆոտո/

Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Քաղաքապետ […]

Կարո Եղնուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարող Եղնուկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել  քրեակատարողական հիմնարկում: Եղնուկյանը այս քայլին դիմել է նախօրեին դատարանի կողմից կայացրած որոշումից հետո: Նշենք, որ դատարանը մերժել է  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ հիմնավորման տեքստը դատարանը դեռևս չի հրապարակել։

Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու. Արսեն Հարությունյան

«Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու: Аյս մասին ՋՏՊԿ աշխատակազմի անդամների եւ ՋՕԸ-երի պետերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարեց  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արսեն Հարությունյանը: «Այսօր բոլորից նույն պահանջն ունեմ՝ աշխատել. աշխատել ակտիվ եւ բարեխիղճ եւ միշտ առաջ նայել: Այսօր ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է լինի մեզանից […]

«Այդ քայլերը կարող են շատ ցավոտ լինել». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ եթե ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ պիտի լինեն, ապա դրանք պիտի հասարակության շահերի համար լինեն, այլ ոչ թե ինչ-ինչ քաղաքական նկրտումների համար: «Եթե այդ փոփոխությունները պետք է լինեն ընդամենը կոսմետիկ, և կրկին ողջ հասարակությանը խաբելու համար, որ «Հանրապետական» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ երկրի վիճակը բարելավվի, որ ժողովրդի սոցիալական վիճակը լավանա, […]

Ռոման Բագաջիյանի գեղեցիկ ելույթը՝ Голос նախագծում /վիդեո/

Ռուսական Голос նախագծում շարունակվում են կույր լսումների փուլը։ Նախօրեին ելույթ է ունեցել հայազգի մասնակից Ռոման Բագաջիյանը։ Նա կատարել է All Of Me երգը։ Ժյուրիի անդամները հավանել են Ռոմանի կատարումը, նրանցից 3-ը շրջվել են, սակայն Ռոմանն ընտրել է Պոլինա Գագարինային։

Հոկտեմբերի տաք ջերմաստիճանն աննախադեպ չէ

Հոկտեմբեր ամսվա տաք ջերմաստիճանն աննախադեպ չէ: «Էլի են եղել տարիներ, որ այսպես տաք է եղել, իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, առաջիկա հինգ օրերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, հետագայում թե երբ կնվազի, պարզ կլինի մի քանի օր հետո, բայց ամեն դեպքում առաջիկա 5 օրերին դեռ նման տաք եղանակը կպահպանվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության […]

Սուրբ թարգմանիչների տոն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թարգմանիչ վարդապետերի տոնը տարվա մեջ նշում է երկու անգամ: Առաջինը կոչվում է <<Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ>> և տոնվում է Հոգեգալուստից հետո, իսկ երկրորդը՝ <<Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝Սահակի ու Մեսրոպի,և նրանց սուրբ աշակերտների՝Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկցու և Ներսես Կլայեցու>>: Այս տարի մեծ քերթողների տոնը նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի