17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է նույնականացնել ազգ եւ բանակ հասկացությունները. Վիգեն Սարգսյան

Այսօր հայ ազգի յուրաքանչյուր զավակ իրեն Հայոց բանակի մասնիկը պետք է զգա եւ, ապրելով այդ գիտակցությամբ, իր մասնակցությունը բերի բանակաշինության ու Հայրենիքի պաշտպանության գործին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր աթոռից  հայտնում են, որ Գարեգին Բ-ն, շնորհավորելով Վ. Սարգսյանին, հաջողություններ մաղթեց նրան պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում:

Խոսելով բանակ-հասարակություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այսօր հայ ազգի յուրաքանչյուր զավակ իրեն Հայոց բանակի մասնիկը պետք է զգա եւ, ապրելով այդ գիտակցությամբ, իր մասնակցությունը բերի բանակաշինության ու Հայրենիքի պաշտպանության գործին: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ամեն ջանք եւ ամեն հնարավորություն կգործադրի այդ գիտակցության ձեւավորման համար:

Իր հերթին պաշտպանության նախարարն անդրադարձ կատարեց ազգ եւ բանակ հասկացությունների նույնականացման անհրաժեշտությանը` ներկայանելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը: Վերջինս ընդգծեց, որ բանակը ոչ միայն պետք է լինի հասարակության հայելին, այլեւ դառնա նրա յուրօրինակ դարբնոցը` այս ամենում կարեւոր նկատելով նաեւ բանակի Հոգեւոր առաջնորդության եւ ԶՈՒ գնդերեցների առաքելությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերհիշելով Արցախ կատարած իր վերջին այցելությունը, գոհունակությամբ հաստատեց, որ հայ զինվորի համար բանակային ծառայությունը սոսկ պարտականություն չէ, այլ հայրենիքի պաշտպան լինելու հանձնառություն եւ գիտակցություն:

Վերջում Նորին Սրբությունը վերստին Պաշտպանության նախարարին մաղթեց Աստծու օրհնության ներքո պատվով իրականացնել իր առաքելությունը մեր ժողովրդի պաշտպանության եւ Հայրենիքի արժանավոր ապագայի կերտման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ