Չի քննարկվում Երևանի ՋԷԿ-ը օտարելու հարցը
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարից հետաքրքրվեց, թե Երևան ՋԷԿ-ի պարտքը Գազպրոմին ի վերջո ինչքան է կազմում, ինչպես է առաջացել պարտքը, և ինչպես է կառավարությունը պատրաստվում մարել: «Այլ հրապակումներ էլ եղան, որ Երևան ՋԷԿ-ը պարտքի դիմաց Գազպրոմին հանձնելու հնարավորություններ կան»,-ասաց Քոքոբելյանը:Նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց, որ այս պահին […]





































