27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա պետք է քոքահան արվի»

Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը պարտադիր պայման չի համարում, որ Պաշտպանության նախարարը պիտի լինի պատերազմում կռված լինի կամ նմանատիպ այլ փորձ ունենա. «Նախարարները սովորաբար ադմինիստրատներ են, պիտի լավ կառավարիչներ լինեն, ոլորտի խնդիրներին տիրապետեն ու կարողություն ունենան լուծելու, վերլուծելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա անդրադառնալով այն քննարկումներին, թե Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն ավելի շատ հայտնի է որպես այսպես ասած` քաղաքացիական անձ:

226038

Ըստ նրա`  կան նաև խնդիրներ, որտեղ երկրի ղեկավարության հետ համաձայնեցնելով` պիտի քաղաքական որոշումներ տրվեն: «Առանձնակի արատավոր բան չէ, որ նշանակվել է ոչ զինվորական»,-հավելեց Պեպանյանը:

Իսկ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ուրախ է, որ Զինված ուժերում վերջին փոփոխությունները կատարվեցին:

«Ուրախ եմ, որ փոխվեցին այդ պաշտոնյաները. որքան ուզում է հասարակությունն ընդունի կամ չընդունի Սեյրան Օհանյանին կամ Խաչատուրովին, ցավոք սրտի, նրանց անունը կապված է քառօրյա պատերաքզմի հետ, որին մենք պատրաստ չէինք, և այս ամենում մեղավոր են  Սեյրան Օհանյանը և Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Եվ երբ իրենք հայտարարում են, որ պատրաստ չենք եղել, զինված էինք 80-ական թվականների զենքերով, դա նորմալ չէ»,-մեզ հետ զրույցում շեշտեց քաղաքագետը:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Ինչ վերաբերում է քաղաքացիական անձին, ապա մեր զրուցակիցը գիտի առնվազն 3 նախարարի, որ քաղաքացիական անձինք են եղել Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը և Վիգեն Սարգսյանը: «Եթե նկատել եք`  հայկական բանակը իր բոլոր փայլուն դրսևորումները ցույց է տվել հենց քաղաքացիական անձանց օրոք:  Հիշում եք Վազգեն Սարգսյան, որի մասին խոսելու հարկ անգամ չկա, Վազգեն Մանուկյանի օրոք մենք ազատագրեցինք Շուշին:  Հույս ունեմ, որ Վիգեն Սարգսյանի օրոք էլ մի լավ բան կլինի»:

Գագիկ Համբարյանը նաև ներկայացրեց իր տեսակետը, թե որոնք են Պաշտպանության նորանշանակ նախարարի 2 կարևորագույն խնդիրները: «Զենքի և զինամթերքի գնումը բանակի համար, կարգապահության ապահովումը բանակում, այդ բեսպրեդելությունը, որ կա քիչ թե շատ, պետք է ամբողջությամբ վերացվի:  Ինձ համար ուղղակի ցավ է, երբ տեսնում եմ կառավարության շենքի կամ նախագահական նստավայրի առջև այդ որդեկորույս մայրերի բողոքը, որ պահանջում են հետաքննություն, թե իրենց որդիները խաղաղ պայմաններում ինչպես են մահացել: Սա խայտառակություն է մեր բանակի համար, և սա պետք է քոքահան արվի: Մենք պատերազմող երկիր ենք, և քիչ չեն թշնամու կողմից հասցված մարդկային կորուստները, հիմա մենք պետք է թույլ տա՞նք թշնամական երևույթներ տեղի ունենան, որից հրճվում են մեր հակառակորդ հարևանները:

Սա էլ շատ կարևոր խնդիր է, որը պետք է լուծի Վիգեն Սարգսյանը»,-եզրափակեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ