15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անօթևաններին օգնող «Շիրակ կենտրոնը» հայտնվել է անելանելի վիճակում

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու հետևանքով առաջացած հարկային ծանր բեռի պատճառով «Շիրակ կենտրոնը» հայտնվել է անելանելի վիճակում և պարտադրված նախաձեռնել է դրամահավաք

Այսօր   «Շիրակ կենտրոն»  ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով   «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ միլլիոոն դրամի հարկ ու տուրքը վճարելու  համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը:

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու  մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են:  Միակ ճանապարհը մնացել է այդ գումարի հայթայթումն ու վճարումը: Փաստորեն ստացվում է, որ տարբեր բարերարների և հովանավորների կողմից գնված 10 բնակարանների արժեքի 10 տոկոսը պարտադրված է փակել   «Շիրակ կենտրոնը»: Եվ քանի որ կազմակերպությունը չունի նման միջոցներ և չէր կարող ունենալ պարտադրված դրամահավաք է նախաձեռնել, ակընկալելով, որ դրամահավաքին առաջին հերթին կարձագանքեն և կաջակցեն կազմակերպության այն գործընկերները, որոնց աջակցությամբ և միջնորդությամբ գնվել են հարկման ենթակա բնակարանները:

Նշենք, որ «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում բարերարների կողմից 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի էջերում ներկայացվելու է հայտարարված դրամահավաքին մասնակցած նվիատուների և ստացված գումարների մասին մանրամասն տեղեկատվություն:

Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD – 2052622035941001
EUR – 2052622035941040
RUB – 20526 22035941041
USD – 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,
Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀԱՎՀՀ՝ 05532775

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ