28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառուցողական ընդդիմադիր ուժեր չունենք. Գագիկ Մելիքյան /վիդեո/

«Վանաձորում եւ Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ եւ թափանցիկ»,-այս  մասին, այսօր` հոկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանը ընդգծեց, որ այլ  հարց է, թե ընտրական գործընթացից  հետո  քաղաքապետի ընտրություններն ինչպես բնորոշվեցին քաղաքական ուժերի կողմից:

Գագիկ Մելիքյանի խոսքով, Վանաձորում «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունների կազմած դաշինքն  սկզբանե մեռելածին էր.

«Իշխող քաղաքական ուժը 37 տոկոս էր հավաքել, «Լուսավոր Հայաստանը» փորձեց դաշինք ձեւավորել, սակայն, քաղաքական հենք չունեցող դաշինքները չեն կարող երկար գոյատեւել: Միայն քաղաքապետ ընտրելու շուրջ ձեւավորված դաշինքը մեռելածին է լինում: Շատերն ասում են, որ ոչ բարոյական քայլ տեղի ունեցավ, սակայն, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Ով ավելի լավ ծրագրեր ուներ` նրան էլ ձայն տվեցին: Չեմ կարծում, որ ընդամենը չորս ձայն է գնացել, միգուցե ավելի շատ է գնացել: Գուցե վեց կամ յոթ ձայն է գնացել ընդդիմությունից: Ընդդիմադիր քաղաքական ուժերը մրոտելու քաղաքականություն են վարում, գաղափարական, կառուցողական ընդդիմադիր ուժեր չունենք»,-նշեց Գագիկ Մելիքյանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ