28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ․ Տ․ Ուրիխանյան

Տ. Ուրիխանյանի  հայտարարությունը մանդատը վայր դնելու հարցի վերաբերյալ
Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների  բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն  ունեցան չափազանց էական ազդեցություն  պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա: Խորհրդակցությունների շարք եմունեցել  խորհրդարանական գրեթե  բոլոր  ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը: Ըստ էության ցանկանում եմ նշել, որ իմ ու թիմակիցներիս նկատմամբ քաղաքական պայքարի նորմերից  դուրս  արված  հակառակորդների հարվածները իրենց նպատակակետին չհասան: «Գոտկատեղից ներքև», անձնական վիրավորանքներով  և  մեր  ազգին  անհարիր  կերպով ընտանիքներին  ու  հարազատներինվիրավորող մեթոդներով  գործողները  նենգ ու  թույլ  մարդիկ են, իսկ նրանց օգտագործողները ուղղակի թույլերի թիկունքում թաքնվողներ:  Վերջին շրջանում  իմ  նկատմամբ  կիրառվող այդ  բոլոր  մեթոդների  հեղինակները թող իմանան, որ ժողովրդանպաստ ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, քվեարկություններն ու ամենօրյա աշխատանքը խորհրդարանում  շարունակելու եմ:

Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ  գտնում  մեծ  ու  ժողովրդականություն վայելող  այնպիսի  մի  քաղաքական  թիմի  հետ միավորումը, որում  լուրջ  պոտենցիալի  առկայությունը շրջադարձ  կբերի  հայաստանյան  իրականության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ