30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտովթար Ձորաղբյուրում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ձորաղբյուր-Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում օգոստոսի 22-ին, ժամը 23:44-ին տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդ Ա.Զ.-ը 4 ուղեւորները  տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երեւանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում: Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ փակել բալոնի փականը: Լուսանկարը` Shamshyan.com-ի

ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում բան է փոխվել.Հրապարակ

«Որոշ տեղեկություններով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները մի քանի տասնյակ տեսագրությունների կրկնօրինակներ են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ Խորենացու և Սարի թաղի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ, և պահանջել են պատմել մասնակից ու պատասխանատու ոստիկաններին ու պաշտոնյաներին։ Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են այդ տեսագրությունները։ Փաստ է նաև, որ մինչ այժմ որևէ բարձրաստիճան ոստիկան ՀՔԾ֊ ում […]

Քառօրյա պատերազմի ևս մեկ հետեւանք. Ժողովուրդ

«Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ։ Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ […]

Լավանդայի Արայիկը ստիպված է փոխել պլանները

«Արայիկ Հարությունյանը Լավանդայի Արայիկը, վաճառքի է հանել Սևանի ափին տարիներ առաջ կառուցած քոթեջները։ 54 քմ տարածքով մեկ քոթեջը վաճառում է 22 հազար դոլարով։ Հիշեցնենք, որ այդ քոթեջները կառուցվել են օրենքով թույլատրված նիշից 1908 մետրից ցածր տարածքում։ Տարիներ առաջ Ա. Հարությունյանը պլանավորում էր 47 հեկտար տարածքի վրա հիմնել «Լավանդա սիթի» ամառանոցային քաղաք, կառուցել 400 հատ քոթեջ, […]

Ո՞վ է վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն.Հրապարակ

«Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին: Մեր տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը): Նրանք նաեւ համաքաղաքացիներ են: Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից եւ […]

Եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարած տղամարդն ինքնասպանություն է գործել

Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող տղամարդն ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 45-ամյա Վարդան Եսայանի դին հայտնաբերվել է Դիլիջանի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ: Նշենք, որ Վարդան Եսայանը գտնվում էր հետախուզման մեջ: Առավել մանրամասն […]

Ով է ճանաչվել աշխարհի ամենացանկալի տղամարդը /ֆոտո/

Աշխարհի ամենացանկալի տղամարդ է ճանաչվել 27-ամյա մոդել ու դերասան Ռոխիտ Կխանդելվալը, ով Հնդկաստանից է։ Երիտասարդը պնդում է, որ իր արտաքինով պարտական է քրտնաջան մարզումներին։ Նա սկզբում զբաղեցրել է Mister India-ի հաղթողի տիտղոսը, ապա առաջին տեղն է գրավել Mister World մրցույթում։

ԵԱՀԿ-ն եւ ոստիկանությունը քննարկել են ՊՊԾ գնդի գրավումը

2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահությունն ու համագործակցությունը: Դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի […]

Վերաքննիչը հետաձգեց Արայիկ Խանդոյանի խափանման միջոցի բողոքարկման հարցով նիստը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին բողոքի քննությունն այսօր` օգոստոսի 22-ին, Վերաքննիչ դատարանը հետաձգեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը` նշելով, որ Արայիկ Խանդոյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը, ինչի վերաբերյալ դատարանը չէր հասցրել համապատասխան մարմին գրություն ուղարկել: Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին […]

«Ալաշկերտն» իր ուժերը կչափի «Զախոյի» հետ

Վաղը՝ օգոստոսի 23-ին, «Ալաշկերտն» ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի առաջնության «Զախո» թիմի հետ: Այս մասին տեղեկացնում  է է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը: Այժմ Իրաքում միջմրցաշրջանային նախապատրաստական փուլ է: Այս օրերին իրաքյան թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: «Ալաշկերտ» –  «Զախո» խաղը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված