21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցանկանում են հայկական տեղական օլիգարխիային` ժանտախտին, ճնշել ռուսական խոլերայով.Ռուբեն Մեհրաբյան

«Կարեն Կարապետյանի կառավարությունը Հովիկ Աբրահամյանի կառավարության շարունակությունն է»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

« Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բոլոր առումներով կարելի է համարել ամբողջովին տապալված, այլ դեպքում այս ժամանակահատվածում իշխանությունը նման փոփոխությունների չէր գնա: Նոր կառավարությունը հանգամնքների պարտադրանքի բերումով է դարձել այդպիսին»,-ընդգծեց փորձագետը::

Ռուբեն Մեհրաբյանը խոսքով՝  Կարեն Կարապետյանը արձանագրեց, որ տնտեսական վիճակը շատ ծանր է, լուծում պահանջող խնդիրներն ահռելի են, սակայն, պետք չէ, մոռանալ,որ այս կառավարության գալով` հեղափոխություն տեղի չի ունենա:

«Օլիգարխիայի խնդիրը կառավարության կողմից բարձրացվում է, սակայն, այն վերացնելու համար ոչինչ չի արվում: Ցանկանում են հայկական տեղական օլիգարխիային` ժանտախտին, ճնշել  ռուսական խոլերայով: Սա սխալ է, քանի որ կունենանք ժանտախտ պլյուս խոլերիա»,-նկատեց Ռուբեն Մեհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ