21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջարկ չի եղել, ցանկություն չկա (վիդեո)

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու որպես քաղաքական գործիչ իրենց գործը լավ չեն անում, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված է այդ ժամանակ գալ քաղաքականություն: Բաղդասարյանը նշեց, թե անհատները չէ, որ պետք է տան քաղաքական դաշտի գնահատական, այլ հանրությունը: «Բայց ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթը չեն կատարում, իսկ Ծառուկյանի վերադառնալը իր որոշման խնդիրն է, երբ որ որոշումը կլինի, այդ մասին կխոսենք»,-ասաց նա:

Իսկ թե կարիքը կա՞, Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքականություն, եթե որոշում է ժողովուրդը: Հարցին, թե տեղեկություններ կան, որ վերադարձը համաձայնեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ակաների հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե որևէ հանդիպում, կամ քննարկում ՀՀԿ-անների, առավել ևս Սերժ Սարգսյանի հետ չի եղել: «Դա զուտ լրատվական հետաքրքրություններ են»: Իսկ թե հնարավոր է, նշեց, թե որևէ մեկի հետ հանդիպումներից չեն հրաժարավում, բայց առաջարկություն չի եղել, ցանկություն էլ չի եղել:

Դիտարկմանը, թե նախագահ Սարգսյանն ասել էր, թե քաղաքականությունը բազմամարտ չէ և պետք է հեռանա, արդյոք նշանակում է, որ ինչ-որ բան է փոխվել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեզ մոտ որևէ բան չի փոխվել»: «Եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ գան, ավելի լավ է չգան, ակտիվ դերակատարում ունեցողները իրենք են որոշում իրենց քաղաքական ուժի հետ գալ, թե ոչ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ