08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Շատ վատն էր նախադեպը. Զուրաբյանը՝ Ծառուկյանից (վիդեո)

«Ես չեմ ցանկանում զբաղվել շահարկումներով դեռ չկայացած փաստերի վրա, երբ կկայանա, կհասկանանք, թե ինչ քաղաքական ուժեր են մտել ընտրապայքարի մեջ, այդ ժամանակ խնդրեմ, դիմեք, ես մեծ հաճույքով կվերլուծեմ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերում ԲՀԿ նախկին առաջնորդ ու հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:

Հարցին, թե հնարավոր համարում են համագործակցությունը նրա հետ, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մենք հնարավոր համարում ենք համագործակլցութնյունը բոլոր այն ուժերի հետ, ովքեր իսկապես իրենց առաջ դրել են իրական նպատակ հասնել իշխանափոխության ու ժողովրդավարության»:

Դիտարկմանը՝ վա՞տը չէր նախադեպը, նա ասաց. «Շատ վատն էր»:

Ինչ վերաբերում է նրան, թե մտահոգություն չունեն, որ Գ. Ծառուկյանը գալիս է ընդդիմադիրների ձայները խլելու, նա ասաց. «Եթե մտահոգությունը դա է, մենք մեր ուժերի վրա վստահ ենք »:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ