Գագիկ Ծառուկյանի անձն անփոխարինելի է. ԲՀԿ (վիդեո)
«Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել, ու այս պահին էլ պատգամավոր է, նա որևէ անգամ կաշկանդված չի եղել՝ իր մտքերը ներկայացնելու»,-այսօր ԱԺ ճպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հնարավոր վերադարձին:
Նա նշեց, որ նոր քաղաքական ուժեր կան, ու որքան էլ այդ ուժերը խոսում են, ամբիցիոզ հայտարարություններ են անում, ընտրություններից հետո պատկերը լրիվ այլ է լինում, և Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, ում շուրջ այդ կոնսոլիդացիան տեղի ունեցավ, և հնարավոր է կրկին նման կոնսոլիդացիա իրականացնել: «Գագիկ Ծառուկյանի անձն անփոխարինելի է»,-նկատեց ԲՀԿ պատգամավորը:
Հարցին, թե ինչպես կգնահատի պատգամավոր Ծառուկյանի գործունեությունը, Վ. Էնֆիաջյանն ասաց, թե պատգամավորական գործունեությունը ոչ միայն օրենսդիր մասն է իրենից ենթադրումայլ շատ կարևոր են բարեգործությունները, ժողովրդի կողքին կանգնելը, ինչում մշտապես աչքի է ընկել ԲՀԿ նախկին լիդերը:
Ավելին, ըստ պատգամավորի, Գագիկ Ծառուկյանը խմբակցության ղեկավար եղած ժամանակ միշտ ինքն է վարել նիստերը, խմբակցության բոլոր գործընթացներից տեղյակ է եղել, տարաբնույթ օրենսդրական նախաձեռնություններ է ունեցել, քաղաքական հայտարարություններ են եղել, հարցեր են հնչել կառավարությանը, ու աքաղաքակն կուրսն էլ մեծ հաշվով ինքն է ղեկավարել:
Հարցին, թե հնարավոր է, որ վերադառնալու դեպքում Գ. Ծառուկյանը կրկին ստանձնի կուսակցության ղեկավարի պարտականությունը, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց.
«Չի բացառվում, եթե վերադառնա քաղաքականություն»: