Միհրան Հարությունյանի ձեռքի վիրահատությունը բարեհաջող է անցել
Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ձեռքի բարեհաջող վիրահատությունից հետո ВКонтакте-ի էջում հրապարակում է արել. «Վիրահատությունը ետևում է և այսօր սա առաջին հաղթանակն է: Վիրակապությունից հետո վերադառնալու ենք տուն: Փառք Աստծո», – գրել է Միհրանը: Հիշեցնենք, որ Միհրանը աջ ձեռքի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:





































