30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերադառնում է

Սերժ Սարգսյանի կարճատեւ արձակուրդը կավարտվի վաղը՝ օգոստոսի 26-ին: Ավելի վաղ, նախագահականից հայտնել էին, որ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Բրազիլիայի դաշնային հանրապետություն՝ մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Արձակուրդից առաջ նա աշխատանքային այցով մեկնել էր Բրազիլիայի դաշնային հանրապետություն, որպեսզի սատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:

Երկնային ծնուդդ շնորհավոր․ Չինարիի հերոսը կդառնար 45 տարեկան

Այսօր հերթական անգամ բացվեց Չինարիի վերջին երկու տասնամյակի մեջ ամենանվիրական ու հանդիսավոր լուսաբացը՝ օգոստոսի 25-ը։ Օր, որ փոքրիկ ու անպարտելի գյուղին ավետեց հերոսի առաջին ճիչը։ Ու 45 տարիների հեռվից Լևոն և Սուսաննա Սաղոյանները պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց երկնային պարգևը՝ իրենց առաջին զավակը, ծնվել է իբրև հայրենյաց պաշտպան, իբրև ճակատագրով իրեն բաժին հասած հող-հայրենիի […]

Կրակել են Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության առաջնորդի ավտոշարասյան վրա

Թուրքիայի Արդվին քաղաքի մոտ կրակել են ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա: Հարձակման հետեւանքով ծանր վիրավորվել են նրա վարորդն ու ավտոմքենայի ներսում գտնվող երկու զինվորականներ:Անվտանգության աշխատակիցները Քըլըչդարօղլուին անմիջապես տեղափոխել են զրահամեքենայի մեջ եւ տարել անվտանգ վայր: Թուրքական լրատվամիջոցները հակասական տեղեկություներ են տարածում կատարվածի վերաբերյալ: Դրանց մի մասը տեղեկացրել է, թե […]

Արագածոտնում ՃՏՊ-ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Արագածոտնի մարզում այսօր, ժամը 16:10-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի 13 AՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական […]

Իտալիայում ՀՀ դեսպանությունում թեժ գիծ է բացվել՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ

Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Նշենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրաշարժից տուժած Ամարտիչե, Պեսկարե դել-Տրոնտո, Ակումոլի եւ Արկուատա շրջաններում շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները: Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է […]

«Հայաստանն սկսվում է սահմանից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ քննարկել մի շարք կարեւոր հարցեր: Այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են Պառավաքար, Նորաշեն եւ Չորաթան համայնքներ: Պառավաքար համայնքում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները ներկայացրել են մի շարք խնդիրներ, այդ թվում` խմելու ջրի եւ խաղողի բերքահավաքին եւ […]

Ովքե՞ր են ցանկանում արատավորել Կարեն Գրիգորյանի արածը. Գեներալի որդին կայացել է իր գործով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մի քանի վայ լրատվամիջոց, ակնհայտորեն նույն կենտրոնից պատվեր ստանալով, փորձում են վարկաբեկել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ի սկզբանե ասեմ` եթե իսկապես կարծում եք, թե կարող եք խանգարել սեպտեմբերի 18-ի ընտրություններում Կարեն Գրիգորյանի հաղթանակին, ապա դա սիզիփոսյան աշխատանք է, ապարդյուն, քանի որ էջմիածնեցին տեսնում եւ գնահատում է այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է քաղաքում Կարեն […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 26-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 127, 127/13, 127/28, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների եւ «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

Պետության երեք հիմնասյուների խորհուրդը. Էդուարդ Շարմազանովը սահմանային գյուղերում էր/վիդեո/

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակությունը օգոստոսի 24-ին այցելեց Տավուշի մարզի Պառավաքար, Նորաշեն և Չորաթան համայնքներ: Պատգամավորները եղան նաև հենակետային դիրքերում, ծանոթացան տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ միասին քննարկեցին մի շարք կարևոր հարցեր: ԱԺ փոխնախագահը անմիջական և մարդկային շփումներ ունեցավ սահմանապահ գյուղերի բնակիչների հետ: Սահմանապահ գյուղերում անգամ կատակեցին: «Մի քիչ խոսենք, […]

Կոստանյանը վիրահատվել է. Հրապարակ

«Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գեւորգ Կոստանյանը Գերմանիայի հայտնի կլինիկաներից մեկում ողնաշարի ճողվածքի վիրահատության է ենթարկվել: Մեր աղբյուրները հայտնում են, որ վիրահատությունը լավ է անցել, այժմ Կոստանյանն ապաքինվում է: Հավանաբար` նախկին գլխավոր դատախազը Հայաստան կվերադառնա օգոստոսի վերջին»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված