«Եթե մեզ կրակում են, ապա մենք այդ խնդիրները պետք է սուր ընդունենք ». հայ –ռուսական ընկերակցության նախագահ /վիդեո/
«Սանկտ-Պետերբուրգում ապրում են մոտ 50 հազար հայեր, մոտ 50 հազար էլ քաղաքամերձ շրջաններում: Մոտավորապես 100 հազարանոց հայ համայնքը ունի գործող եկեղեցիներ, դպրոցներ և մանկապարտեզ: Հայ համայնքը մի կողմից պետք է լավ հարաբերություներ պահպանի ռուս ղեկավարության հետ, մյուս կողմից պահպանի համայնքի շահերը:Մեր համայնքը պետք է պահպանի իր ինքնությունը, սա է գերխնդիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգում գործող Հայ –ռուսական ընկերակցության նախագահ Վահան Բաբախանյանը:
Բաբախանյանը նշում է, որ ազգային ինքնությունը ավելի նեղ հասկացություն է, քան ազգային շահերը.« Ազգային ինքնությունը շատ են պրիմիտիվիզացնում, ասում են՝ լեզու, կրոն, մշակութ: Բայց դա այդպես չէ, շատ կարևոր է հայրենասիրությունը, որովհետև եթե մեզ կրակում են, ապա մենք այդ խնդիրները պետք է սուր ընդունենք ու ոչ թե հնացած մոտեցումներով: Եթե միայն լեզու ու միայն կրոն ենք դաստիարակում դա շատ քիչ է, մենք ինֆորմացիոն պատերազմի մեջ ենք: Մենք չպետք է մտածենք, որ այս գործը պետք է կատարի ՀՀ իշխանությունը կամ հարցը պետք է լուծվի Արցախում»,-ընդգծում է Բաբախանյանը:
Վահան Բաբախանյանը նշում է, որ իր ղեկավարած կառույցը գործող մոդելի փոփոխություն է առաջարկում:
Մանրամասները՝ տեսանյութում: