27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցն արդիական չէ

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի խոսքով` կուսակցությունում չի քննարկվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակն, այդ թվում այդ ցուցակի կանանց կազմը: Նշենք, որ մամուլը գրել էր, թե ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող կանանց կազմը հաջորդ գումարման խորհրդարանում այլ է լինելու: «Ես կարծում եմ, որ նման հարցերը, որոնք  ինքնըստինքյան մամուլում փորձում են ի հայտ գալ, որևէ վերլուծությունների, գնահատականների, կարծիքների հենքի վրա չեն, դրանք ընդամենը տարբեր ուժերի կողմից գաղափարներ գցելուն են ուղղված»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Սա այս պահի դրությամբ արդիական հարց չեմ համարում, քանի որ նման հարց չի քննարկվել, գնահատականն էլ այսօր Ազգային ժոովում գործող կանանց պիտի տա ժողովուրդը, յուրաքանչյուր խմբակցության ու կուսակցության ղեկավարը, բայց այն, որ այսօր Ազգային ժողովում ընդգրկված պատգամավորներից շատ-շատերն իրենց ներուժի չափ աշխատել են և ունեցել են հաջողություններ, լավ կլինի, որ լրատվամիջոցներն էլ նայեն, ու օբյեկտիվ պատկերը շրջանառվի»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ