Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի քննարկում՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիոումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, […]





































