14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ուրախ եմ Մխիթարյանի համար»

Նոյեմբերի 10-ին Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Ինքս, անձամբ լինելով Մանչեսթերից և հանդիսանալով Միացյալ Թագավորության դեսպանը Հայաստանում, անչափ ուրախ եմ, որ հայ ֆուտբոլիստը ներգրավված է բրիտանական հանրահայտ թիմում», – նշել է դեսպան Ֆարնուորթը:

Նա նաև շեշտել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու է, և Հենրիխ Մխիթարյանին մաղթել ամենայն հաջողություններ բրիտանական թիմում:

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ուշադրության և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ ջանք չի խնայի թիմում լավագույնս հանդես գալու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ