24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտահանվել է 18 268 տոննա ծիրան

Ընթացիկ տարվա հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանից  արտահանվել է 18 268 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 160 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Բելառուս։   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանը` ամառային Օլիմպիական խաղերում. թվեր և փաստեր

ՀԱՕԿ պաշտոնական կայքը մարզասերների ուշադրությանն է ներկայացրել ամառային Օլիմպիական խաղերում աչքի ընկած մարզիկներին: Դժվար կլինի աշխարհում գտնել մեկին, ով չիմանա, թե իրենցից ինչ են ներկայացնում Օլիմիական խաղերը: Յուրաքանչյուր ոք յուրովի է պատկերացնում և մեկնաբանում դրանք: Մարզիկի համար Խաղերը կյանքի նվիրական երազանք են, երկրի համար` պատիվ, մարզասերի համար` տոն, աշխարհի համար` միասնության և խաղաղության խորհրդանիշ: Մենք` […]

Հայաստանի իշխանություններին պետք է դուրս գալ քնից. ամերիկացի փորձագետ /վիդեո/

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն երկրի իշխանություններին քնից դուրս գալ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Հայաստանի բնակչությունը հյուծվում է տնտեսական հնարավորությունների բացակայությունից եւ երկարաժամկետ կոռուպցիայից: Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ […]

Հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա.ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանության հայտարարությունը. Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել: ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ): Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք […]

ԱԺ արտահերթ նիստ գումարելու՝ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 9 պատգամավոր

Երկրում ստեղծված խառնակ իրավիճակից դուս գալու  համար ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես էր եկել ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամի առաջարկին այս պահին միացել է 9 պատգամավոր:  Այս  պահին   ստորագրահավաքին միացած պատգամավորներն են Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ռուբիկ Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Զարուհի Փոստանջյանը: Ընդգծենք՝ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ […]

Խորենացի փողոցի թեժացող կրքերը. աշխարհահռչակ ռեժիսորի կինը բերման ենթարկվեց

Արդեն 12-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին ողջ օրվա ընթացքում ոստիկանները Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, բոլոր նրանց, որոնք օրվա ընթացքում մոտենում էին ոստիկանական պատնեշին հարակից տարածքին: Նշենք, որ […]

3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվադանոցում․ թարմ տվյալներ

Հուլիսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան : Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվադանոցում:

Դինքի սպանության գործով փոխգնդապետ, սերժանտ ու ենթասպաներ են ձերբակալվել

Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Ըստ CNNTurk լրատվական ծառայության` գործի շրջանակներում կրկին սկսված հետաքննության շրջանակներում ոստիկանների կողմից Ստամբուլում և Տրապիզոնում համաժամանակյա գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել: Ստամբուլում ձերբակալվել են ժանդարմերիայի 1 փոխգնդապետ, 2 ենթասպա, մեկ մասնագիտացված սերժանտ և 1 տպագրատան սեփականատեր: Ժանդարմերիայի 1 ենթասպա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի