04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում Օլանդին իմպիչմենտ հայտարարելու մասին բանաձեւ է ստեղծվել

Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակ Կլոդ Բարտոլոնեն գործադիր իշխանության ներկայացուցիչներին Է հանձնել հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին իմպիչմենտ հայտարարելու մասին բանաձեւի նախագիծը, հայտնում է РИА Новости-ն։

Բանաձեւի նախագծի տակ իրենց ստորագրություններն են դրել 79 պատգամավորներ, այդ թվում՝ «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստիան Ժակոբը, որը պաշտոնապես ներկայացրել Է փաստաթուղթը, եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ ավելի ուշ բանաձեւին կմիանան խմբակցության եւս մի քանի տասնյակ անդամներ: Ընթացակարգը պահանջում Է, որ նախագահը եւ վարչապետը տեղեկացվեն նախաձեռնության մասին:

Օլանդին աջ խորհրդարանականները մեղադում են պետական գաղտնիքի հրապարակման մեջ, որը, նրանց կարծիքով՝ նա թույլ Է տվել իր «Նախագահը չպետք Է դա ասեր» խոսուն վերնագրով գրքում:

Նշվում է, որ համաձայն օրենքի՝ նախագահը եւ վարչապետն իրազեկվում են բանաձեւի նախագծի առաջադրման մասին: Իսկ այժմ այն քննարկման ընդունելու որոշումը պետք Է կայացնի Ազգային ժողովի բյուրոն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ