1 000 դրամները պետք է տալ, որովհետև պարտական ենք զինվորին. Վարդան Դևրիկյան
«Այն ինչը առնչվում է բանակին չի կարելի շահարկումների առարկա դարձնել, չի կարելի ասել սա այն կերավ, նա այն թալանեց:Սա այն դեպքն է, երբ պետություն է ճիշտ է համարել այդ հազար դրամների գանձումը, ուրեմն պետք է հասկանալ»-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը :
«Եթե հարցին ֆորմալ առումով մոտենանք, ապա ինչ-որ չափով անձի իրավունքների սահմանափակում կա, բայց կա նաև չգրված մարդկային բարոյական օրենքներ կան, դա այն է, որ մենք այսօր հանգիստ ապրում ենք պարտական ենք այդ սահմանում գտնվողներին և ինչքան էլ կյանքը դժվար լինի այդ հազար դրամը պետք է տալ»,-ընդգծեց Վարդան Դևրիկյանը:
Դևրիկյանը շատ լավ հասկանում է այն մարդկանց, ովքեր որոշ պատճառներից ելնելով չեն ցանկանա տալ այդ գումարը.«Իմ ղեկավարած ինստիտուտում 58 աշխատող կա: Ես ելքը գտել եմ. Նրանցից որևէ մեկի չվճարելու դեպքում ես չեմ պարտադրի: Այլ իմ կամ ինստիտուտի միջոցներից կփոխանցեմ այդ գումարը, որ պետության հաշվարկը պահպանվի: Կոչ եմ անում ժողովրդին, որ այս թեմայի շուրջ ավելորդ չաղմկեն, քանի որ սա մեր երկրի պաշտպանությանն է վերաբերվում»,-եզրափակեց Վարդան Դևրիկյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության երեկվա նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: