05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԶՈւ պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Պատվիրակությունը Երևան է այցելում  երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:

Նիսի ու Ստամբուլի հիբրիդը` Հայաստանում. Իրատես

Պահը ճիշտ էր ընտրված: Չնայած հաշվարկը տանում էր դեպի աշուն, բայց, քանի որ ղարաբաղյան հարցում և ֆորս մաժորի սպասելի­քում շատերն են անհամբեր, Նիսի ու թուրքա­կան դեպքերի մի յուրօրինակ «փնջով» բեռ­նատար ավտոմեքենայով ոչ միայն ահաբեկչու­թյուն իրականացվեց, այլև պա­հանջ դրվեց: Ընդ որում, հայկական տարբերա­կը «մեկ քայլ» առաջ էր նրանով, որ պահանջ կար` ազատել զենքեր պահող, ահաբեկչության պատրաստվող […]

Արամ Մանուկյանի խնդրանքը

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ֆեյսբուքում գրառել է. «Ներողություն եմ խնդրում, որ էս իրավիճակում չեմ կարողանում օգտակար լինել, ուղղակի հուլիսի 15-ից բուժման նպատակով Հայաստանում չեմ: Որքան էլ գործընթացներին հետևում եմ, ամեն դեպքում դրսից ամբողջական պատկերը հասկանալու համար ինֆորմացիայի պակաս կա: Դրա համար առայժմ դժվար է որևէ գնահատական տալ: Միակ խնդրանքս է, որ ցանկացած քայլ […]

Գազի բալոն է պայթել․ կա տուժած

Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի 11-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի  վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Պարզվել է, որ թիվ 55 բնակարանում […]

Դադարեցրել են գազամատակարարումը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստա­նի գազամատակարարումը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դա­դարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական եւ սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար: «ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաս­տանի մարզերում առանձին գյուղերի […]

Սերժ Սարգսյանը հրահանգել է. Հրապարակ

Կիրակի օրը «Սասնա ծռեր» խմբավոր­ման կողմից էրեբունիում գտնվող Երեւա­նի ՊՊԾ գնդի շենքը գրավելու առիթով Սերժ Սարգսյանի նույն օրը եւեթ հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ պետերն ու տե­ղակալները: Ներկա չեն եղել քննչական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ գլխավոր դատախազը, որն այժմ արձակուրդում է, ըստ տեղեկությունների երկրում չէ: Խորհրդակցության ժամանակ նախագահը, մեր տեղեկություններով, «շան լափ» է […]

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնելմարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Թող նույնիսկ քոչարյանենք գան. Առավոտ

Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն աոավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ իշխանությունը գրոհ կկազմակերպի ՊՊԾ տարածքը գրաված զինված խմ­բի վրա: Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա: Նախ որովհետեւ ոչ մի ներքաղաքա­կան խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ` որովհետեւ դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի