11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Որևէ բան չի փոխվի ընդհանրապես Հարավային Կովկասում

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար ԱՄՆ ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին:  Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա` ամերիկացիները քվեարկել են ոչ թե Թրամփի օգտին, Քլինթոնի դեմ, այլ բոլոր երկրներում, նաև Հայաստանում, գոյություն ունի հոգնածություն էլիտայից:

Խոսելով հարցից, թե ինչ ազդեցություն կունենա այս փոփոխությունը Հայաստանի վրա` նա ասաց, որ ԱՄՆ ապագա նախագահի անձի գործոնը քիչ բան է որոշում Ղարաբաղի հարցով բանակցություններում: Նա նշեց, որ Մոսկվայի և Վաշինգթոնի համար արժեքավոր է հենց համագործակցության փաստը, որը կարելի է յուրահատուկ համարել: Թեպետ այդ երկրների հարաբերությունները ծայրահեղ լարված են, բայց ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց շահերն համընկնում են, այն է՝ թույլ չտալ էսկալացիա:

Հարցին, թե ի՞նչ կփոխի  Հայոց ցեղասպանության հարցում Թրամփի ընտրությամբ, Ա.Իսկանդարյանն ասաց, որ որևէ բան չի փոխվի ընդհանրապես Հարավային Կովկասում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ