17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ըստ հաղորդման՝ ոստիկանները թաքցրել են գողության դեպքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ալիդա Ղ.-ն հայտնել է ՀՀոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնողպաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններնանցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Ալիդա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, երբ գտնվելէ աշխատանքի վայրում, իրեն է զանգահարել դուստրը՝ Մարի Հ.-ն, ևհայտնել, որ իրենց տան պատուհանը բաց է, իսկ տան իրերը`ամբողջությամբ խառնված: Ինքը զանգահարել է ՀՀ ոստիկանություն ևհաղորդել կատարվածի մասին: Դեպքից քիչ անց ինքը գնացել է տուն և նկատել, որ տնից բացակայում են ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար:

Ահազանգով իրենց տուն եկած ոստիկանության աշխատակիցներըխոստացել են գտնել գողություն կատարած անձանց և խնդրել են իրենհանցագործության մասին հաղորդում տալու փոխարեն,արձանագրության մեջ նշել, թե, իբր, տան խառնաշփոթ վիճակնառաջացրել է դուստրը, ինչն էլ ինքը կատարել է, մինչդեռ ոստիկանության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, դեպքին օրինական ընթացք չեն տվել:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնողպաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններըչարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀքրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովհարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ