Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: «Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», – ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը: […]





































