06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավ սկիզբ է. տնտեսագետը` վարչապետից (վիդեո)

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում Կառավարության սկսած բարեփոխումների վեկտորը: «Այլ ելք էլ մենք չունեինք, հասկանալի է, որ անհրաժեշտ էին փոփոխություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Մենք գործ ունենք այնպիսի մեծ համակարգի հետ, ինչպիսին տնտեսությունն է: Մաքսիմալիզմի տեսանկյունից ուզում ենք անմիջապես արդյունքներ տեսնել: Այն, որ ախտորոշեց տնտեսության վատ վիճակը, լավ սկիզբ է»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է պետական բյուջեի նախագծին, ապա նա նշեց, որ այն իրատեսական է, ու բոլորն են հասկանում` հերթական անգամ քաղաքացիները պիտի «գոտիները ձգեն»:

Իսկ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը շեշտեց, որ նոր սպասումներ կան, և շատ կարևոր է կենտրոնացնել այդ դրական էմոցիաները: Իսկ քննադատություններին, թե վարչապետի ու Կառավարության նախաձեռնած բարեփոխումները նախընտրական քարոզչություն են, Վարդան Այվազյանն այսպես արձագանքեց. «Ինչ ուզում են, թող անունը դնեն»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ