27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսերենը երկրորդ պետական լեզո՞ւ. իրարամերժ կարծիքներ

ՌԴ  արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտաֆանովան օրեր առաջ հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով այս թեմային՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է՝  դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու:

 Henaran.am-ի թղթակիցն այս թեմայի վերաբերյալ զրուցել է  լեզվաբան Լավրենտի Միրզոյանի հետ:

«Ես չեմ մեկնաբանի Արծրուն Ավագյանի ասածները, բայց որպես լեզվաբան՝ պետք է ասեմ՝ ռուսերենը մեր երկրում  որպես պետական լեզու հռչակելը ընդունելի չէ, քանի որ մեր հանրապետությունը միատարր է: Մեր հանրապետության բնակիչների 92 տոկոսը հայեր  են ու մեր երկրի պետական լեզուն հայերենն է: Ռուսերենը՝ որպես պետական լեզու՝ կա յոթ երկրում: Ռուսերենը պետական լեզու է, օրինակ, Բելառուսում, որտեղ բնակչության մեծ մասը ռուսներ են: Ռուսերենը երկրորդ պետական լեզու է  Կիրգիզիայում, Ղազախստանում, Ուկրաինայում… Իսկ Հայաստանում դա հնարավոր չէ կիրառել: Հայաստանյան բոլոր բուհերում, դպրոցներում օտար լեզուների ուսուցման դրվածքը պետք է բարելավվի: Պետք է ընդունվի լեզվական քաղաքականության պետական ծրագիր, և այդ ծրագրի շրջանակում հարկավոր է ուշադրություն դարձնել օտար լեզուների ուսուցմանը: Ռուսերենի ուսուցման համար մեր երկրում ստեղծված են հրաշալի պայմաններ.  կա Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը… Մեր պետական լեզուն հայերենն է: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք հայենի ուսուցմանը.  այսօր լեզվի անվտանգության խնդիրը երկրի անվտանգության խնդիրն է: Լեզվի պահպանությունը բոլորիս խնդիրն է», – նշեց Լավրենտի Միրզոյանը:

Վերջինս ընդգծեց՝ եթե ռուսերենը հռչակվի երկրորդ պետական լեզու, նախապես պետք է հանրաքվե անցկացվի ու ժողովուրդը պիտի իր համաձայնությունը տա: Ըստ Լավտրենտի Միրզոյանի՝  հայ ժողովուրդը չի ցանկանա, որ ռուսերենը հռչակվի երկրորդ պետական լեզու:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ