27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ջոկող ախպերների բլթոցներից հետո ամեն ինչ «փոզմիշ» է լինում…»

Տեսնելով, լսելով մեր իշխանությունների որոշ ներկայացուցիչների գործողությունները, հարցազրույցները, ակամա հիշում ես Լենինի խոսքերը, նրա <<Մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ>> հանրահայտ աշխատությունը…
Իշխանությունները կարծես փորձում են լավ քայլեր կատարել, կարծես ստացվում է ինչ-որ բան, հույսեր են առկայծում, ձևավորվում դրական հասարակական կարծիք և հանկարծ մի կաղապարված կուսակցական գործիչ, նախկին հաբռգած պաշտոնյա կամ ակամա <<քաղաքական գործիչ>> դարձած կյանքը հասկացող, ջոկող ախպերների բլթոցներից հետո ամեն ինչ <<փոզմիշ>> է լինում…Եվ երկու քայլ չէ, մի քանի տասնյակ մետր հետ են գնում, ավիրում, էժանացնում և գռեհկացնում ամեն ինչ…
Եթե պատգամավորը, կուսակցական, հասարակական, քաղաքական գործիչը կարողություն չունի շփվել լրատվամիջոցների հետ, չի հասկանում, ընկալում դրանց և սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը մերօրյա կյանքում, նրանց կարևորությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում, ապա պետք է այդ կարծրատիպերին, ջոկող տղերքին ու հաբռգածներին արգելել շփվել լրատվամիջոցների հետ և աջ ու ձախ սփռել իրենց <<մտքի գոհարները>>:
Ներկայումս՝ անկախ տարիքից, գրագետ, ճկուն, արագ կողմնորոշվող, իրավիճակը ճիշտ գնահատող, արդի տեխնիկական-լրատվական միջոցներից հասկացող քաղաքական, հասարակական, կուսակցական, պետական գործիչներ են պետք: Պետք է ի վերջո հասկանալ, որ սոցիալական ցանցերն իրենց թերություններով հանդերձ, <<վետերոկի կուպե>>, նարդու բեսեդկա չեն…Մի <<փոքր>> այլ, կարևոր և լուրջ աշխարհ են իրենց հնարավորություններով և ունեցած դերով…Մի մոռացեք, որ այդ ցանցերի օգտատերերի թիվը կարծեմ միլիոնի է հասնում, որտեղ գրանցված է հիմնականում գրագետ, առաջադեմ, ընդվզող սեգմենտը…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ