04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունենալու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 45-րդ լիագումար, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ու Պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 24-ին Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ նույն օրը Տավրիկյան պալատում տեղի ունենալիք լիագումար նիստում պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կներկայացնի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մոնիթորինգում ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը: Հիշեցնենք, որ տիկին Նաղդալյանը հանդիսանում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգողը. խմբի կազմում ընդգրկված էին 33 միջազգային դիտորդ՝ ԱՊՀ մասնակից 7 պետություններից:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ