30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաճարակի վտանգ. Հրապարակ

Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, այնուհանդերձ, երեւանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետեւ մահճակալները չեն բավարարում: Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, եւ բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլեւս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: […]

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 600 կրակոց

Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ն  հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Խառնաշփոթ իրավիճակ Սարալանջի խճուղում

Այս պահին կաթվածահար է եղել Սարալանջի խճուղու  երթևեկությունը : Իրար բախված երեք մեքենաների վարորդները բավականին երկար ժամանակ սպասում են ԱՊՊԱ աշխատակցին: Աշխատանքի շտապող երթուղային տրանսպորտի ուղևորները դժգոհում են հաճախակի կրկնվող նման իրավիճակից: «Աշխատավայրում ամեն անգամ հնարավոր չէ բացատրել , որ այս հատվածում գրեթե ամեն օր խցանում է լինում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երթուղային ավտոբուսի ուղևոր […]

Մելանիա Թրամփը ամուսնու հետ չի տեղափոխվի Սպիտակ տուն /վիդեո/

ԱՄՆ-ը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Սպիտակ տուն բնակության է տեղափոխվում միայնակ՝ առանց կնոջ։ Մելանիա Թրամփը չի ցանկանում թողնել Նյու-Յորքի իրենց շքեղ բնակարանն ու տեղափոխվել Սպիտակ տուն։ Թրամփը կնոջ այդ քայլը բացատրել է նրանով, որ իրենց որդին՝ Բերրոնը, սովորում է Նյու-Յորքի մասնավոր դպրոցներից մեկում, եւ կինը չի ցանկանում կիսատ թողնել նրա ուսուցումը։ Շատերը, […]

Խայտառակ մեղադրանքների հետքերով. Հայկական Ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեն դատախազությունից ստացել է ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում արված հրապարակումները եւ այժմ ստուգում է դրանցում մատնանշված հանգամանքները: Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հավելելով, որ այդ գործի շրջանակներում Բադասյանը երեկ հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն հարցաքննության: Հիշեցնենք, որ ԼՂՀ Աժ նախկին […]

Կամավորականներ են հավաքագրվում. Հայկական Ժամանակ

Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու` ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել: Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԴԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես […]

Էրդողանը դժգոհել է, որ դաշնակից երկրները զինում են քրդերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստում: Թուրքական «Haberler» լրատվակայքը հայտնում է, որ Էրդողանի ելույթն աչքի է ընկել բարեկամ երկրներին հասցեագրված խիսը քննադատություններով: «Դուք գիտեի՞ք, որ մեր կողմից ահաբեկչական հռչակված խմբավորումների մոտից Սիրիայում և Իրաքում հայտնաբերվում են դաշնակից երկրների արտադրած զինատեսակները, որոնց սերիական մյուս համարները մեր […]

Միայն հավատա

Ժողովրդապետի տնից ոմանք եկան և ասացին. «Քո դուստրը մեռավ, էլ ի՞նչ ես նեղություն տալիս Վարդապետին»։ Հիսուս, երբ լսեց այդ ասվածը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛»։ Ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, միայն՝ Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին։ Հիսուս ժողովրդապետի տունը եկավ և տեսավ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ Ապա […]

Պոռնկությունը հրահրողն է

Որովհետեւ Տերը եթե մի կնոջ նայելն անգամ շնության համազոր է համարել՝ ապա գարշության ախտի համար ի՞նչ պատիժ սահմանած պիտի լինի: Եւ Նա ինչքան է երանում մաքուրներին՝ ասելով. «Երանի՜ սրտով սուրբ եղողներին՝ որովհետեւ իրենց հոգով Աստծո՛ւն են տեսնելու»: Ինչքան մեծ է հատուցումը սուրբերին. Աստծո՛ւն տեսնել՝ եւ աննկարագրելի բարիքներ վայելել: Քանզի գիշերային ցրտից հետո, երբ արեգակն ենք […]

Թումանյանի առաջարկած կենացը

Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. -Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա. իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը: Հովհ. Թումանյանի հումորով արված այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի