01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեքսիկայում արևադարձային փոթորիկի պատճառով 39 մարդ է զոհվել

Մեքսիկայի մի շարք նահանգներում մոլեգնող «Էրլ» արևադարձային փոթորիկը 39 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Մահվան դեպքերը գրանցվել են Պուեբլա և Վերակրուս նահանգներում, որտեղ բնակիչները մահացել են փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Նշվում է նաև, որ փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով:

Հրադադարի ռեժիմը խախտվել է

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը, տիրապետելով օպերատիվ-մարտավարական իրադրությանը, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

«Շատացել են ծաղրածուները, ովքեր ստանձնում են փրկչի դեր»

«Երևի բոլորդ հիշում եք թաղից թաղ շրջող փահլևանններին, քյանդրբազներին՝ լարախաղացներին: Հիշում եք նաև նրանց հետ շրջող ծաղրածուներին՝ կարմրաքիթ միմոսներին… Հիմնական հանդիսատեսը նայում էր լարախաղացներին, հիանում նրանց դժվար ու վտանգավոր գործողություններով: Բայց չէ, շատերին էլ գրավում էր ներկված ու թռվռացող, անկապ միմոսը՝ ծաղրածուն: Նրանք հեղինակություն էին այդ ծաղրածուասերների համար, նրանց այդ մակարդակի խնդացնող միմոսներն էին հետաքրքիր… […]

Այսօր լեռնագնացության միջազգային օրն է

Օգոստոսի 8-ին աշխարհում նշում են Լեռնագնացության միջազգային օրը կամ Լեռնագնացի օրը: Այս տոնի համար պարտական ենք երկու շվեյցարացիների՝ բժիշկ Միշել Գաբրիել Պակարդին (1757-1827 թ.թ.) եւ լեռնային ուղեկցորդ Ժակ Բալմային (1762-1834 թ.թ.): Ըստ Calend-ի՝ 1786 թվականի օգոստոսի 8-ին նրանք առաջինն են նվաճել Ալպերի ամենաբարձր կետը՝ Մոնբլանի գագաթը, որը ծովի մակերեւույթից բարձր է 4810 մետր:

Հրդեհ Նոր Արեշում

Օգոստոսի 8-ին, ժամը 02.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում՝ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի տարածքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 63/1 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի տարածքում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ 1972 թ. ծնված Հ. Դ.) 35 AR 710 […]

Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, վստահ եմ, նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում. Էրդողանի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում նախանշված առաջիկա բանակցությունները նոր էջ կբացեն Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Այս մասին Ռուսաստան այցից առաջ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում նշել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, վստահ եմ, նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Մեր երկրները դեռ շատ բան են […]

Պահպանության աղոթք

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խախաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ […]

Արմեն Լամբարյանին կալանավորեցին. նրան դատարան են տարել պատգարակով

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից Արմեն Լամբարյանին պատգարակով են տեղափոխել դատարան: Դատարանից Լամբարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Նրա փաստաբանը նշել է, որ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Արմեն Լամբարյանին  մեղադրանք […]

Նախորդ տարվա Բաղրամյանի դեպքերի առթիվ երկու ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՔԾ

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի