15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոփոխությունները ներկայացնելու են՝ ինչպիսի Հայաստան ենք երազում

«Հանրապետական կուսակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ուղղված է կուսակցության պլատֆորմի և բովանդակության ուժեղացմանը` այն դարձնելով առավել գաղափարական»,- ՀՀԿ 16-րդ համագումարում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ ծրագրային առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով. առաջին` ՀՀ նոր սահմանադրությամբ ամրագրվում է խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական հիմնական դերակատարների` քաղաքական կուսակցությունների դերը, որոնց ներկայանալիության կարևոր հանգամանք է կուսակցության ծրագիրը, գործունեության գաղափարական հիմքը: «Ծրագրային փոփոխություններով մենք ուժեղացնում ենք կուսակցության պլատֆորմը և բովանդակությունը՝ այն դարձնելով առավել գաղափարական»,-նկատեց նա:

Նրա խոսքով` կուսակցության ծրագիրն իր մեջ պարունակելու է նաև ոլորտային քաղաքականության դրույթներ և մոտեցումներ, որոնք վերջին 10 տարիների ընթացքում նոր ձևակերպումների և մտքերի առարկա են դարձել, ուստի գործող ծրագրում նաև անհրաժեշտություն է առաջացել այդ նոր գաղափարներն ամրագրել ոլորտային քաղաքականությունների մեջ:

«ՀՀԿ-ն 2015-ի սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնած հիմնական քաղաքական ուժն է, որոնց հիմքում դրված է եղել նաև մարդու, իր հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման ինստիտուտի երաշխավորման ու ամրապնդման խնդիրը: Միաժամանակ, ՀՀԿ գործող ծրագրում այս խնդիրների ընդարձակման կարիք կար:

Ներկայացված փոփոխություններն ավելի հստակ են պատասխանելու այն հարցերին, թե ով ենք մենք, ինչպիսի արժեքներ ենք դավանում, ինչպիսի պատկերացում ունենք մարդու, հասարակության և պետության փոխհարաբերությունների մասին և ինչպիսի Հայաստան ենք երազում մեր քաղաքացիների համար»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ