06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը վերընտրվեց

ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ հաստատվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետվությունը: Քվեարկությամբ հաստատվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը:

Ապա սկսվեց ՀՀԿ նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրությունը: ՀՀԿ նախագահի միակ թեկնածուն ներկայիս ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ հաշվի առնելով Նախագահի հարուստ փորձն ու կուսակցության վստահությունը Ս. Սարգսյանի նկատմամբ՝ առաջարկվում է նրա թեկնածությունը: Ապա կազմակերպվեց քվեարկություն և միակ թեկնածու Սերժ Սարգսյանը վերընտրվեց:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց նախագահին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նախագահ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց այս ընտրության համար՝ նշելով, որ բավական պատասխանատու ժամանակահատված է, սակայն ունեն կուռ թիմ, տարիների հարուստ փորձ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ