18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ողջունում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորվելու քաղաքական կամքն ու ձգտումը: «Այն,որ պետք է միավորվել, գիտակցությունը, որ միավորումը կենսականորեն անհրաժեշտություն է, որ եթե ուզում են մնալ քաղաքական գրծընթացում, սա հաստատ  է, իսկ որքան կհաջողվի, ժամանակը ցույց կտա, բայց ցանկալի է, որ հաջողվի»,-Henaran.amի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե որն […]

Էլի Տարոնը. Հայկական Ժամանակ

ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն էլի Տարոն Մարգարյանն է լինելու: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. Աժ ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Հարցին արդյոք ՀՀԿ Երևան քաղաքի տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգողի կարգավիճակը, որը տրվելու է Տ. Մարգարյանին, նշանակո՞ւմ է, որ վերջինս 2017թ. նորից գլխավորելու է Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը, […]

Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 700 կրակոց

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից եւ գնդացիրներից, ինչպես նաեւ` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները […]

Կհանեն. Ժողովուրդ

«Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը` նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ իրավիճակը փոխվել է: Օրաթերթի տեղեկություններով` […]

ՀՀԿ-ում Ծառուկյանի մասով որոշում կընդունեն. Հրապարակ

ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում Են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով: Ընդ որում` եթե որոշեն, որ իրեն կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել եւ ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա: ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը. Կենտրոն-էրեբունի տարածքում քննարկվում է […]

Թուրք-սիրիական սահմանին Սիրիայի քրդական ուժերը իրենց դրոշն են բարձրացրել

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ. Ուրֆա, Եդեսիա) Աքչաքալե շրջանին սահմանակից սիրիական Թելաբյադ շրջանում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (ԺՄԿ-PYD) կուսակցության անդամների կողմից բարձրացվել է  իրենց ռազմական թևի` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի մեծ դրոշը: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը նկատել է տալիս, որ այդ ամենը տեղի է ունենում  այն ժամանակ, երբ  անվտանգության նկատառումներից ելնելով` թուրք-սիրիական սահմանին շարունակվում է բետոնե […]

Հեռու մնա

Հիշեցրու նրանց, որ իշխանություններին եւ պետություններին հնազանդվեն եւ հպատակվեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. ոչ ոքի չչարախոսեն, չլինեն կռվարար, այլ` հեզահամբույր, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրությամբ վերաբերվեն, որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների եւ պեսպես անառակությունների, չարությամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմյանց: Իսկ երբ […]

Աստված խոստանում է

Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առաջից գնալով` քեզ պահպանի ճանապարհին եւ տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար:  Զգույշ եղիր անձիդ նկատմամբ, լսիր ու հնազանդվիր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու: Եթե ուշադիր լսես իմ խոսքը եւ կատարես այն ամենը, ինչ ասել եմ […]

Լրագրողի հեռախոսը ջարդելու գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը  դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս: Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի,  Ստեփանավանի, Թումանյանի,  Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի