27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ալիևը սատանա է»

«Դավաճանների շարքերը համալրվում են…Իրեն ընդդիմադիր հռչակած ևս մեկ պոռկին որոշել է ծախվել թուրքերին…Դրա անունն է Արմեն Վիրաբյան,և ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում սույն ստահակն իրեն անվանել է “Էլեկտրիկ Երևան”-ի ակտիվ մասնակից,որի համար իբրև թե հալածանքների է ենթարկվել և փախել Գերմանիա…Սակայն շատ արագ այս ստախոսը բացահայտվեց… “Էլեկտրիկ Երևան”-ի կազմակերպիչները հերքեցին սույս ստախոսի խոսքերը…Հայրենիքի հերթական դավաճանը Բաքվում պատրաստվում է մամլո ասուլիս հրավիրել,որի կազմակերպիչն է “Ալիևի վկաներից”՝Էյնուլա Ֆաթուլաևը,որն ադրբեջանական բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո կախարդական կերպարանափոխվեց՝հանցագործ և մարդասպան Իլհամ Ալիևին քննադատողից դարձավ նրա մոլի երկրպագուն,Խոջալուի “ցեղասպանությունը” կասկածի տակ դնողից՝ վերածվեց դրա գովազդողներից…
Չեմ զարմանա,եթե այս նորաթուխ դավաճանը ևս դառնա Ֆաթուլաևի կողմից ղեկավարվող ԶԼՄ-ի թղթակից՝ ինչպես դավաճաններ Վահան Մարտիրոսօղլուն և Սյուզիկ Ջաղինլին…
Սակայն Ֆաթուլաևը մոռացել է իր “շվայն” ընկերոջը զգուշացնել,որ վերջինս իր facebook-յան էջից հեռացնի հակաադրբեջանական և հատկապես հակաալիևյան լուսանկարները և մեկնաբանությունները…Օրինակ՝անցյալ տարվա մայիսի 12-ին ազերիների գործակալ Արմեն Վիրաբյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած ռազմաշքերթից մի լուսանկար է հրապարակել,որտեղ ազերի զինվորների կոշիկները վարդագույն է պատկերված,իսկ Ադրբեջանի դրոշի փոխարեն՝համասեռամոլների դրոշն է…Արմենը նաև Պուտինին և Իլհամ Ալիևին վիրավորող գրառում է կատարել՝վերջինիս անվանելով “շեյթան”՝սատանա…Թրքասեր Արմենը նաև մի լուսանկար ունի՝Թուրքիայի դրոշը,որի վրա գրված է՝”CRIMINAL”…Հակաազերիական այլ լուսանկարներ և գրառումներ ևս կան այս “նորածին” թուրքի էջում…
Հետաքրքիր է,այդ լուսանկարների և գրառումների վերաբերյալ որևէ մեկ ազերի լրագրող հարց տալու՞ է “Մարտիրոսօղլու և դավաճաններ Co”-ի նոր անդամին…Թե նրանք էլ են համաձայն,որ Իլհամ բաբան սատանա է,Թուրքիան հանցագործ երկիր է,իսկ Ադրբեջանն էլ համասեռամոլների դրախտ…»:

Фото Гагика Амбаряна.
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ